1858 թվականին Մարշալ Շառլ Ֆրանսուան կերտեց մի կտավ, որը կոչեց «Վերջին համբույրը»։ Կտավում պատկերված է մի կինը, որը ծննդաբերում է։ Նկարի սյուժեն հատկանշական է նրանով, որ կնոջ երեխան արտամուսնական կապից է։
Այդ օրերին հասարակությունը խստորեն դատապարտում և մերժում էր նման բախտի արժանացած մայրերին և նրանց անoրինական երեխաներին: Նրանք ողջ մնալու հնարավորություն չունեին։ Մայրերը, որպես կանոն, մարմնավաճառներ էին դառնում, իսկ երեխաները գրեթե միշտ սովի էին մատնվում։
Չհալածվելու միակ հնարավորությունը դաստիարակչական տներն էին, որոնք կարող էին ապաստան տալ ապoրինի երեխաներին: Նրանք իրենց մոտ էին պահում երեխաներին և թույլ էին տալիս նրանց լույս աշխարհ բերած կանանց մնալ անանուն, որպեսզի կարողանան ինտեգրվել հասարակության մեջ:
Մարշալ Շառլ Ֆրանսուայի «Վերջին համբույրը» կտավի հերոսուհին երեխային թողնում է հենց այդպիսի ապաստարանի ընդունարանի պատուհանում՝ մի վերջին անգամ հրաժեշտ տալով նրան։ Կտավը լուրջ խոսակցություններ առաջ բերեց։