Հանրաճանաչ արտիստուհիներից Ռուզան Վիթը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա մեր իրականության ամենահամարձակ ու արտիստիկ կերպարներից է, որ կարողանում է տարբեր բնավորությունների ու բնույթի կերպարներ կերտել։
Ռուզանն անցել է կյանքի բազմաշերտ ու հետաքրքիր ուղի։ Նա ստացել է արտիստուհու մասնագիտություն՝ հանդես գալով Պատանի հանդիսատեսի ու Համազգային թատրոններում։ Համագործակցել ու աշխատել է մի շարք տաղանդավոր ու հանրաճանաչ ռեժիսորների հետ։
Ռուզանը Ֆրանսիա մեկնելու և ֆրանսիական ֆիլմում հանդես գալու առաջարկ է ստացել և մի քանի տարի Ֆրանսիայում է անցկացրել՝ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ։ Նա միառժամանակ հեռացել է հայաստանյան թատրոնից՝ համարելով թատերական ներկայիս միջավայրը հետամնաց ու ճահճացած։
Փոխարենը համագործակցում է հեռուստատեսային ռեժիսորների հետ, հանդես գալիս ֆիլմերում։ Նա ընտանիք է կազմել մասնագիտությամբ նկարչի հետ։ Նրանք ունեն աղջիկ, որը նույնպես հետաքրքրված է դերասանական արվեստով ու կինոյով։ Ռուզանի աղջիկը տասներեք տարեկան է։