Արաբո Իսպիրյանը երգ է ներկայացրել․ «Ծնկի չենք գալու»

Իր ոգեշունչ ու հայրենասիրական կատարումներով, երգարվեստում բավականին սկզբունքային դիրքորոշում ունեցող երգիչներից Արաբո Իսպիրյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը վերնագրված է «Ծնկի չենք գալու» ձևակերպմամբ։

Երգն այս դեպքում ևս հեղինակային հաջողված փորձ ունեցող Րաֆֆի Ալթունյանը, որը հայրենասիրական հիթային երգեր մինչ այս ևս գրել ու ներկայացրել է ունկնդիրների դատին։ Ստեղծագործության երաժշտական պրոդյուսերը Արսեն Բարսամյանն է, իսկ թեմատիկ տեսահոլովակը ստեղծել է Վահե Հարությունյանը։

Արաբոյի երգը մեր օրերի դեպքերի ու մտահոգությունների մասին է։ Այստեղ կարևորվում է հայրենիքի ամբողջականության, ամրության, կանգուն մնալու գաղափարը։ Երգիչն իր անունից պատրաստ է ծնկի գալ ու այլևս չկանգնել, միայն թե հայրենիքը ծնկի չգա։

Ահա այս կարևոր գաղափարն է դրված ստեղծագործության հիմքում։ Այնտեղ կարելի է տեսնել հայրենիքի համար մարտնչած, գուցե նաև անձնական ու առողջկանա կորուստներ ունեցած հայորդիների, որոնք պայքարել են յա դգաղափարի համար։ Տեսահոլովակը՝ նյութում։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: