Գուցե մի օր ձայնագրեմ այս երգը․ Նունե Եսայանը ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը աշխատանքային նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է կատարում գուսան Շերամի հայտնի երգերից մեկը։ Երգը վերնագրված է «Էսօր Արազմն ես գնացել»։

Աշուղական երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է շատերի սիրելի գուսան Շերամը, որի երգերի մեծ մասը մինչ օրս սիրով կատարվում ու ջերմությամբ ընդունվում են։

Իր երաժշտական գործունեության ժամանակ առավելաբար ժողովրդական ծագման և գուսանական, աշուղական երաժշտությանն ու երգերին է նախապատվությունը տալիս՝ դրանք ներկայացնելով նոր մոտեցմամբ ու շնչով։

Նունեն երգը կատարում է երաժշտական կատարման հնչյունների ներքո՝ մեծ նրբությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվելով յուրաքանչյուր անցմանն ու երաժշտական առանձնահատկությանը։

Երգչուհին թեական կարծիք է նաև հայտնում այն մասին, որ գուցե առաջիկայում այդ գործը ներկայացնի լիարժեք ու պրոֆեսիոնալ ձայնագրված տարբերակով։

Նշենք, որ երգչուհու կատարմանը բազմաթիվ դրական կարծիքներ են հաջորդել, ինչն էլ հավանաբար կարող է մոտիվացիոն առիթ հանդիսանալ, որ երգչուհին երգը ներկայացնի ձայնագրված տարբերակով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: