Բրյուս Ուիլիսի ծննդյան օրը նրա կինը պատմել է դերասանի ախտորոշումից հետո կյանքի մասին․ հուզիչ մանրամասներ

Լեգենդար արտիստներից Բրյուս Ուիլիսը օրերս ընտանիքի անդամների շրջապատում նշել է ծննդյան վաթսունիննամյա հոբելյանը։ Նա օրն անց է կացրել հարազատների ու երկրպագուների ջերմ շնորհավորանքների ներքո։

Ուլիսի մոտ վերջին տարիներին հայտնաբերվել է ճակատային ժամանակավոր դեմենսիա, որի պատճառով նրա մտածական ու շարժողական գործառույթներն ու կարողությունները որոշակիորեն սահմանափակվել են։

Արտիստի ներկայիս տիկինը՝ Էմման, Ուիլիսի երկրպագուների համար հրապարակում է արել՝ ասելով, որ իր համար բավականին դժվար է նման պայմաններում ապրել ու զուգահեռ դաստիարակել երեխաների։ Երբեմն հուսահատվում է, սակայն նրան ուժ է տալիս ամուսնու երկրպագուների սերն ու ջերմությունը։

Պարզվում է, արտիստի ծննդյան տարեդարձին ներկա են եղել նաև նրա նախկին կանայք։ Նրա նախկին կանանցից մեկը՝ Դեմի Մուրը, հրապարակումներ է արել տարեդարձի երեկոյից՝ ցուցադրելով ընտանեկան արարողության ընթացքը։

Մուրի գրառման մեկնաբանությունների բաժնում Ուիլիսի երկրպագուները շտապել են դերասանին ողողել ծննդյան օրվա շնորհավորանքներով ու աջակցության խոսքերով:Հավելենք, որ Մուրը ամուսնացած է եղել Ուիլիսի հետ 1987 թվականից մինչև 2000 թվականը։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: