Արաքսյա Մելիքյանի ամենից սիրելի զբաղմունքներից մեկն էլ տարբեր վայրերում լինելն է, տարբեր վայրեր բացահայտելն է։ Արաքսյան ոչ միայն սիրում ու լինում է տարբեր վայրերում, այլ նաև ուսումնասիրում է այդ վայրերի ուշարժան իրողություններն ու ներկայացնում հետևորդներին։
Հերթական այցը Արաքսյան Բերդ է կատարել։ Այստեղ զբասնելիս նա մի հետաքրքիր կառույց է տեսել, որը շատ հին է և ունի տարիների պատմություն։ Կառույցը փայտաշեն մի տնակ է, որը ժամանակին կանանց վարսավիրանոց է եղել։
Այդ մասին հավաստում է կառույցի տախտակին անվնաս մնացած ցուցանակը, որըտեղ գրված է «Կանացի վարսավիրանոց»։ Այն բնականաբար հիմա չէի գործի, սակայն հետաքրքիր է, որ հնությունը բավականին խնամքով պահպանվել է։
Շուրջբոլորը մաքուր է, իսկ փոքրիկ պատուհանից երևում է խնամքով կախված վարագույրը։ Այս կառույցի դռան մոտ նկարվելով՝ Արաքսյան կատակով գրել է․ «Գնացի գեղեցկության սրահ, բախտս բերեց փակ էր»։