Արամ MP3-ն երգ է ներկայացրել․ «Դեպի Բարձունք»

Ինքնատիպ երգիչներից Արամ MP3-ն նոր երգով է ներկայացել, որը վերնագրված է «Դեպի Բարձունք»։ Ստեղծագործությունը ուժեղների պայքարի, հաղթանակների, բարձունքներ նվաճելու կարևոր գաղափարի մասին է։

Ստեղծագործությունը գրվել ու ներկայացվել է Եվրոպայի ծանրամարտի երևանյան առաջնության շրջանակում և այդ առիթով, սակայն այն ավելի լայն իմաստ ունի, որը հասկանալի է դառնում նաև երգի ենթատեքստից։

Ստեղծագործության երաժշտությունը մշակել է Բերբերյան Անդրանիկը, իսկ խոսքերը պատկանում են Կյոկչյան Գրիգորին։ Գործիքավորմամբ զբաղվել է դարձյալ Բերբերյան Անդրանիկը, իսկ երգի հիման վրա պատրաստված հոլովակի ռեժիսորը Մանուկյան Արթուրն է։

Երգը հնչել է ծանրամարտի բացման շքեղ արարողության ժամանակ՝ ավելի ազդեցիկ դարձնելով տոնակատարության մեկնարկը։ Եվրոպական ներկայացուցիչները արդեն հասցրել են առաջնության բացման և ընթացի կազմակերպվածության մասին դրական ու հիացական կարծիքներ հայտնել։

Արամի ներկայացրած հաղթական տրամադրություններով ու տրամադրվածության ստեղծագործությունը կարող եք ունկնդրել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: