Ընտանիքի անդամների փոխադարձ վերաբերմունքի հիման վրա կարելի է ենթադրություններ անել ընտանիքի ամրության մասին՝ ապավինելով հոգեբանական գիտելիքներին։
Նկարում պատկերված եռանդամ ընտանիքների երեք իրավիճակների հիման վրա կարելի է ենթադրել զույգերի փոխադարձ հոգեկան կապի, նրանց կապի ամրության մասին։
Առաջին իրավիճակում պատկերված ընտանիքի ամրությունն այնքան էլ կայունություն չի ցուցաբերում, քանի որ ընտանիքի հայրը կարծես թե այլ ուղղության է ձգտում և այլ հետաքրքրվածություններ ունի։
Երկրորդ իրավիճակային կադրում թվում է, թե ամեն ինչն էլ իր տեղում է, սակայն ավելի նրբանկատ հայացքի դեպքում կարելի է ասել, որ ընտանիքի բոլոր անդամներն անհոգ ու միմյանցից անկախ են։ Նրանցից ոչ մեկի համար կարևոր չէ մյուսի հետ հուզական ու ֆիզիկական կապ պահելը։
Երրորդ իրավիճակում միանգամայն հստակ է մատնանշվում ընտանիքի անդամների կապը։ Ընտանիքի հայրը մի կողմից ամուր գրկել է իր տիկնոջը, իսկ մյուս ձեռքով ամուր կերպով բռնել և մոտ է պահում իր բալիկին։
Ընտանեկան փոխադարձ կապվածության և ամրության մասին ուշագրավ տեսանյութ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։