Այսօր կրկեսի լեգենդար ներկայացուցիչ, մեր տաղանդաշատ ծաղրածուներից Լեոնիդ Ենգիբարյանի հերթական տարեդարձն է։ Նա այսօր կբոլորեր ծննդյան ութսունինը տարին։ Բոլորին ուրախացնող և իր խաղով ապրեցնող ծաղրածուն ապրեց ընդամենը երեսունյոթ տարի։
Չնայած երեսունյոթամյա կյանքին՝ նա բազմաբովանդակ ու իմաստալից ժառանգություն է թողել, որը մինչ այսօր էլ հիշվում, գնահատվում և որպես օրինակ է ընդունվում մարդկանց և ոլորտի ներկայացուցիչների համար։
Լ․ Ենգիբարյանը ծնվել է խոհարարի ընտանիքում։ Նրա ծնողներն ապրում էին Մոսկվայում։ Դպրոցից հետո Լեոնիդը բարձրագույն կրթությունը փորձել է շարունակել մի քանի ուղղություններով։ Նախ ձկնային տնտեսության ինստիտուտ է ընդունվել։
Հետո սովորել է ֆիզկուլտուրայի ինստիտուտում, ուժերը փորձել բռնցքամարտում։ Հետո մեկընդմիշտ նվիրվել է կրկեսին՝ դառնալով առաջատարը ոլորտում։ Իսկ առիթը 1955 թվականին կրկեսային ուսումնարանի բացումն էր։
Արիստը կարողանում է հաջողությամբ հանդես գալ կրկեսում, նկարահանվել ֆիլմում։ Նրան մեծ սիրով էին ընդունում Հայաստանում ու Պրահայում։ Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր տաղանդաշատ ծաղրածուի մասին։