Այսօր հանճարեղ գրող, բացառիկ անհատականություն Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Չարենցի հարյուրքսանյոթերորդ տարեդարձն է այսօր։ Համացանցը ողողված է չարենցյան իմաստուն ու խորախորհուրդ տողերով։ Յուրաքանչյուրը մտովի իր Չարենից հետ է։

Դեռ դպրոցական տարիներից մենք սերտում ենք, որ մեծ բանաստեղծի ակունքները գալիս են Մակվից՝ ինքը Կարսից է։ Նա Կարսից էր, սակայն, ինչպես բնորոշում են նրա գործին ծանոթ գիտակները, աշխարհն էր նրա հայրենիքը։

Չարենցի կերպարը՝ իր վառ ու ըմբոստ դրսևորուոմներով, մինչ հիմա էլ ներկայացվում ու քննարկվում է գրական և ոչ գրական շրջանակներում։ Չարենցի մասին գրվել են հուշապատում և գեղարվեստական գործեր։

Գաղտնիք չէ, որ ընմոստ ու կրակոտ բնավորություն ունեցող հանճարեղ ստեղծագործողը բազում դժվարություններ է ունեցել, անցել է ամենահետաքրքիր արկածների և ամենադժվար ապրումների միջով։

Նրան դատապարտել են, արգելել ստեղծագործությունների տարածումը։ Կյանիք վերջին հատվածը բանտային խցում անցկացրած հեղինակի վերջին հանգրվանը՝ գերեզմանը մինչ այսօր էլ հայտնի չէ ոչ ոքի։

Հայրենիքն իր ողջ էությամբ զգացող հանճարն ամբողջովին ձուլվել է հայոց աշխարհին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: