«Կյանքիս իմաստ»․ Նազիկ Ավդալյանը ցույց է տվել, թե որքան է մեծացել որդին

Իր կամքով ու ամրությամբ աչքի ընկնող հայ կանանցից Նազիկ Ավդալյանը սպորտով սկսել է զբաղվել դեռ չորս տարեկանից։ Լրջորեն զբաղվելով սպորտով՝ նա ի վերջո դարձել է սպորտի վարպետ։

Նազիկ Ավդալյանը նաև երջանիկ մայր է, որն ունի մեկ որդի։ Նրա տղայի անունը Վաչե է։ Տղային այդպես են անվանակոչել Նազիկի ամուսնու՝ Էրիկի հայրիկի պատվին։

Էրիկը նույնպես մարզիկ է։ Նրանց ընտանիքում մեծացող տղան չէր կարող հեռու մնալ սպորտից ու մարզիկ դառնալու հեռանկարից։ Նազիկը ցույց է տվել, թե տղան ինչքան է մեծացել։ Վաչեն արդեն գրեթե տասը տարեկան է։

Նազիկը տեղադրել է Վաչեի լուսանկարը՝ լուսանկարին կից գրելով «Կյանքիս իմաստ» մեկնաբանությունը։ Լուսանկարում երևում է, որ Վաչեն բավականին թիթիզ տղա է և փորձում է հետևել ժամանակի նորաձևությանը։

Հավելենք, որ Նազիկը հայտնի պատճառներով այժմ սպորտով նախկին ակտիվությամբ չի զբաղվում․ իր սպորտային գիտելիքները շարունակում է փոխանցել հանրությանը՝ դասավանդելով ԵՊԲՀ-ում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: