Հանրաճանաչ արտիստ Դմիտրի Խառատյանը վերջերս տված հարցազրույցում դարձյալ մեծ բավականությամբ ու խիզախորեն խոսել է այն մասին, որ ունի կիսահայկական ծագում և պատմել է մի ուշագրավ դրվագ, որտ եղել է շատ տարիներ առաջ, երբ նա նոր էր հատել չափահասության շեմը։
Դմիտրին պատմում է, որ երբ առաջին անգամ պետք է անձնագիր ստանար, մոտեցել է աշխատակցուհուն տվյալները լրացնելու համար։ Աշխատակցուհին գրանցել է տվյալները, իսկ ազգության մոտ ցանկացել է գրել ռուս։
Դմիտրին միանգամից ընդդմիացել է՝ ասելով, որ ինքը հայ է, ազգանունը հայկական է, հայրը հայ է, ուստի ցանկանում է, որ անձնագրում գրվի հայ, ոչ թե ռուս։ Աշխատակցուհին ապշել է՝ ասելով, թե նա այդպես իր ճակատագիրը կփչացնի։
Դմիտրին համառել է՝ անձնագրում նշելով, որ ինքը ազգությամբ հայ է։ Այս պատմությունը պատմելով՝ նա նշում է, թե որքան սկզբունքային է ինքն այդ հարցում՝ հավելելով, որ դեռ մանկուց հայրը պատմել է իրեն հայերի ճակատագրական դժվարությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։