Այսօր տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է․ գրողի անցած ուղին

Տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է  այս օրը՝ Ահնիձորում։ Նա դպրոցից հետո ուսումնառության հաջորդ շրջանն անցկացրել է Վանաձորի, այն ժամանակ՝ Կիրովականի մանկավարժական համալսարանում։

Տաղանդավոր գրողը գրական դաշտ է մուտք գործել իր յուրօրինակ ակնարկներով, որոնք միանգամից ուշադրության են արժանացել՝ գրական դաշտում ընդունվելով որպես նոր ու ինքնատիպ գործեր։ (Նկարում՝ գրողի հայրը, մայրը, եղբայրը)։

Հ․ Մաթևոսյանի գրական ուղին ընթացել է բավականի խութերով ու խոչընդոտներով։ Նա ևս զերծ չի մնացել ժամանակի քննադատական ալիքի հոսանքից։ Մեծ գրողը մեզ է թողել բավականին հարուստ գրական ժառանգություն։

Նրա ստեղծագործությունների հիման վրա էկրանավորված գործերը մինչ այսօր էլ սիրով ու հետաքրքրությամբ դիտվում են, նրա գործերից տարբեր հատվածներ գրեթե ամեն օր մեջբերվում են սոցհարթակային տարբեր էջերում։

Սա խոսում է մեծ գրողի մշտամնա ներկայության և արդիականության մասին, չնայած որ նրա ամբողջ գրական ժառանգությունը հիմնականում գյուղական միջավայրի հետ է կապված։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: