Առաջին տպավորությամբ զվարճալի, իսկ ավելի հստակ՝ բավականին հետաքրքիր այսօրինակ խնդիրները լուծելիս հնարավոր է լինում շատ լավ մարզավիճակում պահել ուղեղը, ինչի շնորհիվ ձեր ուշադրությունը մշտապես կենտրոնացված է մնում։
Մշտապես կենտրոնացված ուշադրությունը թույլ է տալիս նկատել շրջապատում ամեն ինչ, զանազանել կարևորը, ճանաչել և անտեսել անկարևորը։ Ահա հիմնական մոտիվացիան նմանօրինակ մտածական խնդիրներ լուծելու համար։
Առաջարկվող նկարում հեշտ է հասկանալ, որ լայն ժպտացող անդամները մեկ ընտանիքում են ապրում և հարազատներ են։ Առանց լրացուցիչ տեղեկության գուցե հնարավոր չլինի գլխի ընկնել, որ երեխաներից մեկը ծնողների համար ոչ թե հարազատ է, այլ որդեգրված։
Որդեգրված երեխային ճանաչելու համար հարկ է ավելի մանրազինին նայել կադրը՝ փորձելով հիմնվել արտաքին նմանությունների և տարբերությունների վրա։ Զննող հայացքը կնկատի, որ երեխաներից ավագը կապտաչյա է, սակայն ծնողներից և ոչ մեկը չունի աչքերի այդ գույնը։ Այս փաստն էլ հիմնավորում է նրա որդեգրված լինելու հանգամանքը։