Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի շենքն է պատկերված լուսանկարում․ որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը

Օրեցօր դիմագիծը փոփոխող Երևանն ունի բազմաթիվ ինքնատիպ լուծումներով ճարտարապետական կառույցներ, որոնց մի մասը, ցավոք սրտի, արդեն պատմություն են դարձել։ Հերթական անդրադարձը երևանյան գեղատեսիլ կառուցներից մեկի մասին։

Ներկայում Սիլաչի անունով հայտնի երևանյան հատվածում է գտնվում Տաշիր մեծ ու շքեղ առևտրի կենտրոնը, որի տեղում, թերևս քեչրը կհիշեն, որ ժամանակին եղել է ԳՈՒՄ-ի հանրահայտ շուկան՝ իր մեծ ու հետաքրքիր շինությամբ։

Ժամանակին շատերի համար նախընտրելի շուկան այժմ դարձյալ առևտրի նպատակով է շահագործվում, սակայն շենքը ստացել է ժամանակակից լուծումներ, ավելացվել են նոր դետալներ, որոնք ավելի հարմարավետ, նոր ու հետաքրքիր տեսք են հաղորդում կառույցին։

Հետսովետական շրջանում մի քանի տարի մարդիկ առևտուր էին անում կառույցի հարակից հատվածում՝ բացօթյա։

Մեր օրերում այս տարածքում այլևս չկան ժամանակին շենքին հարակից գտնվող շատրվանները, որոնց կողքին սիրում էին զբոսնել մարդիկ։ Փոխարենը շենքի շրջակայքում ավելացել ու փարթամացել են ծառերը, որոնք չկային այն ժամանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: