Ահա թե ում հետ է դուետով հանդես եկել Ռազմիկ Ամյանը․ նրանք գեղեցիկ երգ են ներկայացրել

Ռազմիկ Ամյանը շարունակում է ակտիվորեն ներկայացնել տարատեսակ երաժշտական ստեղծագործություններ, որոնց մի մասը նորություններ են, մյուս մասը հին ու մոռացված ստեղծագործություններ են, որոնք վերակենդանանում են երգչի շնորհիվ։

Ռազմիկի հերթական ներկայացումը դուետային է։ Նա Ասատրյան Տաթևի հետ է հանդես եկել՝ ներկայացնելով բոլորովին նոր գործ, որը վերնագրված է «Սիրելով»։ Երգի առաջին հատվածը կատարում է Ռազմիկը, իսկ երկրորդը՝ Տաթևը։

Ռիթմիկ ու հաճելի երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը հենց Ամյան Ռազմիկն է։ Նա ակտիվ ստեղծագործական փուլում է։ Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Բարսամյան Արսենը, իսկ տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել է Կարեն Ամյանը, ինչպես նաև Նարեկ Ստամբոլցյանը։

Զուգերգի տեսահոլովակը նկարահանվել է արտերկրում։ Տաթևն էլ, Ռազմիկն էլ, իրենց հարթակներում ներկայացնելով իրենց համագործակցության  արդյունքում ծնված երգը, գրել են, որ շատ հետաքրքիր կլինի իրենց համար լսել այլոց կարծիքները։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: