Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ հետաքրքիր մանրամասներ նրա մասին

Հայկական ժամանակակից քաղաքական ու ռազմական կյանքի ականավոր դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա իր զինվորական լուրջ գործունեությունը սկսել է դեռ 1988 թվականին, երբ պայքարում էր Գետաշենը Խորհրդային Հայաստանին միավորելու համար։

Մինչ այդ Վ․ Սարգսյանը դպրոցից հետո ավարտել էր նաև Ֆիզկուկտինստիտուտը՝ Արարատ հայրենի գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդելով։ Հետո արդեն նրա ռազմական ուղին միաձուլվեց քաղաքական ուղու հետ։

Ժամանակին ամենից ազդեցիկ քաղաքական-ռազմական դեմքերից մեկը անասելի տխուր ճակատագրի արժանացավ։ Նրա մահը կորուստ էր ոչ միայն նրա ծնողների ու մտերիմների համար, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի համար։

Այժմ էլ Վ․ Սարգսյանին հպարտությամբ, անափ կարոտով ու սիրով են հիշում եղբայրները, նրանց զավակները։ Ինքը՝ սպարապետը, այդպես էլ ընտանիք չկազմեց, զավակներ չունեցավ։

Տարիներ անց Լիլիթ Կարապետյանը հանրային հարթակներում բարձրաձայնեց այն մասին, որ ինքն ու սպարապետը սիրել են իրար և ցանկացել են ընտանիք կազմել, զավակներ ունենալ։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: