Հայ գուսանական երգարվեստը նորովի մատուցած Արամ Ասատրյանի ծննդյան օրն է: Չնայած նա ֆիզիկապես ներկա չէ, բայց իր թողած երաժշտական ժառանգությամբ շարունակում է ապրել և ներկա լինել հայկական խնջույքներում ու տոնակատարություններում:
Ա. Ասատրյանն իր երաժշտական գործունեության ուղին սկսել է յուրօրինակ ձևով և նրա ստեղծագործություններն էլ տարբերվում են իրենց յուրահատկությամբ: Դրանք սիրելի և հոգեհարազատ են շատ-շատերի համար:
Թերևս չկա մի հայ, ով այս կամ այն կերպ լսած չլինի, ծանոթ չլինի երգչի որևէ երգին: Նրա երգերը համաժողավրդական ճանաչում են վայելում:
Մի քանի տարի առաջ՝ 2016 թվականին, հաշվի առնելով համաժողովրդական սերն ու ճանաչումը, Էջմիածնի ավագանին միաձայն ընդունել է Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը Ա. Ասատրյանի անունով կոչելու որոշումը:
Ներկայումս Ա. Ասատրյանի երաժշտական գիծը շարունակել են փորձում նրա զավակները և թոռները, ովքեր հպարտությամբ ու մեծ սիրով են պահում ու ներկայացնում իրենց ընտանիքի մեծ ներկայացուցչի՝ հանրահայտ երգչի թողած երաժշտական ժառանգությունը՝ մոտ հինգ հարյուր երգերը: