Լեգենդար արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Լեգենդար արտիստ Խորեն Աբրահամյանի տարեդարձը նրա մասին վերստին խոսելու առիթ է։ Նա ծնունդով երևանցի էր, սովորել է Երևանում գործող Թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո էլ շարունակել է աշխատել ծննդավայրում։

Խորենի ինքնատիպ կերպարը դեռ վաղ երիտասարդության տարիներից գրավել ու գերել է ոչ միայն կինոգործիչներին ու ռեժիսորներին, այլ նաև մեծ թվով հանդիսատեսների։ Նա ժամանակին ամենամեծ թվով երկրպագուներ ունեցող արտիստներից է եղել։

Այսօր էլ նրան հիշում ու սիրում են՝ դիտելով որպես օրինակ և դերասանի կատարելատիպ։ Խ․ Աբրահամյանը ժամանակին ամուսնացած է եղել արտիստուհի Լյուսյա Հովհաննիսյանի հետ։

Նրա կերպարն այնքան պատկառանք ներշնչող էր, որ նրան էին վստահում թատերական աշխարհի ամենապատասխանատու պաշտոնները։ Ժամանակին ղեկավարել է Գյումրու թատրոնը, Թատերական գործիչների միությունը և այլ մշակութային կառույցներ։

Նա մեկ դուստր ունի, որն երկու տղաների մայր է։ Արտիստի երկու թոռներն էլ պապիկի փառավոր ուղին են շարունակում։ Հատկանշական է, որ երեք տարի առաջ լատվիացի երգիչ Խորեն Ստալբեն հայտարարեց, որ ինքը նույնպես լեգենդար արտիստի զավակն է, որը ծնվել է արտամուսնական կապից։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: