Երիցյան Վաչեն՝ որպես արտիստ, հանդես է եկել դեռ վաղ տարիքից, սակայն նրան սկսել են ճանաչել ու սիրել ավելի ուշ։ Վաչեի վերջին դերը սիթքոմում նրան հատկապես հայտնի դարձրեց։ Նրան հիմա հաճախ են նույնիսկ դասարաններով մոտենում ու նկարվելու ցանկություն հայտնում։
Վաչեն իր արտիստական գործունեությանը ադեկվատ է վերաբերվում՝ փորձելով խուսափել աստղային հիվանդությունից։ Վաչեի ինքնատիպության շեշտադրման հարցում մեծ է հատկապես նրա արտաքին տեսքի հանգամանքը։
Ամեն դեպքում Վաչեն իր տաղանդի շնորհիվ է հասել հաջողությունների։ Բացի արտիստական հակումները, Վաչեն ունի նաև երազանք ավիացիայի հետ կապված։ Նա այս տարի ծանոթացել է մեկի հետ, որը կարող է նրան օգնել, որ նա ի կատար ածի իր երազանքը։
Վաչեի կյանքում ճիշտ ուղղորդող մարդ է նրա քույրը, որը հաճախ է նրա ուշադրությունը սևեռում է հետաքրքիր փաստերի վրա։ Վաչեն Հրազդանից է, նա այնտեղ ապրում է իր ընտանիքի հետ։ Վաչեի ուշագրավ պատմության մանրամասները՝ կից։