Մեծատաղանդ արտիստ Պետրոսյան Վարդանը բարձր արվեսի կրող ու տարածողներից է։ Նա վերջին տարիներին լուրջ մշակութային գործունեություն է ծավալում հատկապես հայաստանյան սահմանամերձ գյուղերում։
Երբ Վարդանը ազատվել է Կալանքից, նա գնացել է Փարիզի իրենց տուն։ Հետո նրանց հետ կապվել է Շառլի աղջիկներից Սեդան՝ հայտնելով, որ Շառլ Ազնավուրը ցանկանում է հյուրըկալվել իրենց։ Այդ հանդիպումը շատ հաճելի ու մշակութային միջավայրում է անցել։
Վարդանը հիշում է, որ իրենք խnսել են իրենց ընտանիքներից՝ առանց անդրադառնալու Վարդանի կալանքի և այլ հարցերին։ Վարդանի հուշերում շատ տաքուկ են Շառլի մասին պատառիկները։ Հենց նույն տարվա հոկտեմբերին նրանք ափսոսանքով իմացան Ազնավուրի մահվան մասին։
Կալանքից հետո Վարդանի կյանքը մեծապես փոխվել է։ Նա փորձում է շատ ներկա լինել իր կնոջ ու հայրենակիցների կյանքում։ Նա իր հետ կատարվածից մեծ դաս է քաղել, որի մասին պատմում է կցված նյութի մեջ։