Լիանա Վանոյանը 18 կգ նիհարել է. վիրահատությունից հետո դերասանուհին հոլովակ է հրապարակել

Վանոյան Լիանան վերջերս ստամոքսի հայտնի վիրահատության է գնացել։ Նա վիրահատական գործընթացը որոշել է նախաձեռնել այն փուլում, երբ Նահագների հյուրախաղերից եկել է Երևան։ Վիրահատության փուլում Լիանան սեփական առողջությանը հետևելու մասին գրառումներ էր անում։

Որոշ ժամանակ անց, երբ Լիանան փոքր-ինչ հաղթահարել էր հետվիրահատական ցավերն ու անհարմարությունները, սկսել էր խոսել իր հոգեվիճակի, ցավերի ու մի շարք դժվարությունների մասին։

Լիանան պատմել էր այն մասին, որ իր անկանոն սննդակարգի ու գրաֆիկի պատճառով նա հետվիրահատական շրջանում դժվարություններ է ունեցել, քանի որ օրգանիզմը սովորած է եղել գիշերային ժամերին սնունդ ընդունելուն, մինչդեռ նա վիրահատությունից հետո պայքարել է այդ վատ սովորության դեմ։

Ի վերջո Լիանային հաջողվել է այդ շրջանը անցնել։ Այս փուլում նրա քաշը օրեցօր իջնում է։ Նա երկու ամիսների ընթացքում տասնութ կիլոգրամից է կարողացել ազատվել, որի պատճառով նրա հագուստները շատ թույլ են նրա վրա։

Լիանան պատրաստվում է իր լայն հագուստները նվիրել այլոց, իսկ իր համար դեռ չի շտապում նոր հագուստներ գնել, քանի որ քաշը շարունակում է նվազել։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: