Ի՞նչ է նշանակում Րաֆֆի գրական անվան բացատրությունը․ ուշագրավ մանրամասներ

Գրական կեղծանունները երբեմն գրական դեմքի մասին կարևոր տեղեկություններ են փոխանցում՝ բացահայտելով գրական կերպարի ինքնությունը։ Տարիներ շարունակ հետաքրքրական է եղել, թե որտեղից է Հակոբ Մելիք Հակոբյանը վերցրել իր կեղծանունը։

Շրջանառության մեջ դրված տարբեր վարկածներից մի քանիսի հեղինակը պատմաբաններից Լեոն է, որը մի դեպքում հիշեցնում է, որ Րաֆֆին եղել է ժամանակին հայտնի իտալուհի օպերային արտիստուհու ազգանունը։ Մեկ այլ դեպքում էլ Լեոն հիշեցնում է, որ այդ անունն առկա է արաբական լեզվում ու նշանակում է բարձրաստիճան անհատ, որը պետությանը կարևոր ծառայություններ է մատուցել։

Այլ աղբյուրների ու բանասերների բերած վարկածի համաձայն րաֆֆի անունը ոչ թե արաբերենից է, այլ ասորերենից ու րաբբի անվան այլափոխված տարբերակն է, որը թարգմանաբար վարդապետ է նշանակում։

Կա անվան ֆրանսիական ստուգաբանությունը ևս, որը բարձրություն նշանակությունն ունի։ Ժամանակակիցների հուշերում առկա է դրվագ, երբ Րաֆֆին հիացել է մի լեռան բարձրությամբ՝ տեղեկանալով, որ բարձր լեռանը րաֆֆի են անվանում ու այդ անունը դարձնելով կեղծանուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: