Էմմայի երազանքի արահետը․ կյանքի գեղեցիկ և ուշագրավ պատմություն․ տեսանյութ

Էմմայի մայրիկի կողմը վրացուհիներ են, իսկ հայրիկի կողմը՝ հայ։ Էմման Երևանում է ապրում, սովորել է ԵՊՀ Տուրիզմի բաժնում, դեռ ուսանողության տարիներից աշխատել է սրճարաններում՝ ծանոթանալով նոր մարդկանց հետ, որն էլ պատճառ է դառնում, որ նա զբաղվի կամավորությամբ։

Հետո Էմման ձեռք է բերում իր առաջին հեծանիվը։ Նրա համար հեծանիվը շատ արագ դարձավ ամենահարմար ու սիրելի փոխադրման միջոցը։ Շուտով Էմմային նկատում ու հրավիրում են հեծանվաարշավների։ Այս շրջանակում նա նոր ծանոթություններ է ձեռք բերել՝ ստանալով ճիշտ խորհուրդներ։

Էմմայի մոտ նոր գաղափար է առաջացել․ լեռներում հեծանիվ քշել։ Նա Վանաձորում ստեղծել է հեծանիվների ինքնատիպ արահետ, որը կառուցվել է հատուկ մասնագետների հսկողությամբ։ Գաղափարն այնքան է զարգացել, որ Հայաստանում Էմմայի զբաղմունքը լուրջ գործ դարձավ։

Էմմայի առաջնային ընկերը ամուսինն է՝ Վաղինակը, որի հետ ծանոթացել է սրճարանում։ Նրանք ամուսիններ ու գործընկերներ են դարձել։ Պատմության մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: