Հանրահայտ Ասատրյան երգիչների ընտանիքի կարկառուն ներկայացուցիչ Տիգրանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Նրա ներկայացրած նոր ստեղծագործությունը վերնագրված է «Սրտիդ հասնեմ», որը երաժշտական հետաքրքիր աշխատանք է՝ մշակված ժամանակակից ոճով։
Երաժշտության գործիքավորմամբ զբաղվել է Լևոն Աբրահամյանը։ Ստեղծագործության երաժշտության ու խոսքերի հեղինակը Գևորգ Բաղդասարյանն է, իսկ ռեժիսորը՝ Սուրեն Քարտաշյանը։ Երգին կից ներկայացված հոլովակը բավականին գունագեղ է ստացվել։
Հոլավակն ունի նաև սյուժետային հետաքրքիր լուծում, որն իր բնույթով փոքրիկ ֆիլմ է ներկայացնում, որի հերոսը հենց երգիչն է՝ Տիգրան Ասատրյանը։ Ներկայացված է դրվագ, որում Տիգրանը սիրահարվում է, որից հետո շարունակաբար ձգտում է հասնել սիրելիի սրտին։
Տիգրան Ասատրյանի մատուցած նոր ստեղծագործությունը, որը ռիթմիկ գործ է ու վերնագրված է «Սրտիդ հասնեմ» ձևակերպմամբ, կարող եք դիտել կցված նյութում։ Հավելենք, որ Տիգրանի երգերի սիրահարները հասցրել են իրենց գովաբանական մեկնաբանությունները թողնել երգի մասին։