Կարո՞ղ եք ասել՝ որ հայտնի արտիստի մանկության լուսանկարն է․ այսօր նա դարձավ 35 տարեկան

Այսօր տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստներից մեկի՝ Գոռ Հակոբյանի երեսունհինգամյա տարեդարձն է։ Օրվա առիթով արտսիտը ոչ միայն շնորհավորական հրապարակումներ ու հաղորդագրություններ է ստանում, այլ նաև անձամբ հրապարակումներ է անում։

Գոռը տեղադրել է իր մանկության շրջանի լուսանկարներից մեկը՝ գրելով, որ դառնում է երեսունհինգ տարեկան։ Երեսունհինգամյա արտիստը արդեն երեք տղաների հայր է։ Նա հաջողակ շոու բիզնեսի ներկայացուցիչ է։

Գոռի մանկության հիմնական շրջանը Գյումրիում է անցել։ Նրա մանկությունը համընկել է Գյումրիի համար շատ ծանր ժամանակահատվածի հետ, որն անդրադարձել է նաև Գոռի մանկության որակի և կենցաղի վրա։

Գոռն իր հարցազրույցներում երբեմն պատմում է, որ մայրը մեծ զրկանքներով է կարողացել հոգալ զավակների հոգսերը։ Եղել են տարիներ, որ Գոռն ունեցել է հագուստի և կոշիկի խնդիր։ Հենց այդ խնդիրներն էլ մոտիվացրել են նրան, որ շատ աշխատի։

Իր անդադար աշխատանքի շնորհիվ Գոռն այսօր իր զավակներին կարողանում է ապահովել ամեն ինչով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: