Սուրեն Շահվերդյանը սիրում է մարդկային հարաբերություններում ու առհասարակ կյանքում անաղարտությունը, պարզությունն ու մաքրությունը։ Նա նման կերպ է դաստիարակվել դեռ փոքրուց՝ գնահատելով իրեն շրջապատող լավն ու անաղարտը։
Սուրենը մի տեսանյութ է տեղադրել, որում կարող ենք տեսնել, թե նա ինչպես է հաց թխում տարեց տատիկների hետ միասին։ Նա փորձում է անձամբ լավաշը կպցնել թոնրի շրթին՝ նախապես ներnղություն հայցելով, եթե ինչ-որ բան այն չլինի։
Սուրենին այնուամենայնիվ հաջողվում է ինքնուրույն լավաշը կպցնել թոնրի շրքին։ Այդ փաստը նրան ոգևորում է այնքան, որ նա ուրախանում է երեխայի նման։ Նրա հետ հավասար ուրախանում են նաև հացթուխ կանայք, որոնք ոգևորում են Սուրենին։
Տատիկները նաև կատակով աշխատանք են առաջարկում Սուրենին իրենց մոտ։ Երևում է, որ օրն ու հաց թխելու գործընթացը շատ է ոգևորել Սուրենին։ Սիրված հաղորդավարն ու ռեժիսորն իր մասնակցությամբ հաց թխելու տեսանյութը տեղադրել է իր հարթակում՝ գրելով․ «Էս ինչ լավն եք, ես ձեր ցավը տանեմ»։