Սևակ Ամրոյանը, լինելով հանրային դեմք, շատ հաճախ է լինում մարդաշատ միջավայրերում, համագործակցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ։ Նա շրջապատված է գեղեցիկ կանանցով։ Այս փաստը շատերի մոտ հետաքրքրասիրական հարցեր է առաջ բերել։
Քանի որ Սևակի կինը հասանելի է ինստագրամում ու ակտիվ է այդ հարթակում, նրան հետևորդներն ու հետաքրքրասերները նրան իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում, որոնց Քրիստինան պատասխանում է հաճախ։
Հետաքրքրասերներից մեկին հուզել է, թե Քրիստինան արդյոք իր ամուսնուն չի՞ խանդում։ Քրիստինան պատասխանել է, որ չի խանդում, բայց․․․ Նա բազմակետ ու ժպիտի նշան է դրել այդ պատասխանից հետո՝ որոշակի ինտրիգ մտցնելով պատասխանի մեջ։
Հավելենք, որ Սևակն իր զույցներում ասում է, թե իր ամենամտերիմ մարդն ու ընկերը կինն է։ Նա հաճախ է արտերկրյա ճամփորձությունների գնում հենց Քրիստինայի հետ։ Երբեմն նրանց ուղեկցում է նաև Սևակի մայրը։ Մանրամասները՝ կցված նյութում։