Սևակ Ամրոյանի տեսահոլովակում նկարահանվել են Հասմիկ Կարապետյանն որդու հետ և այլ հայտնի դեմքեր

Սևակ Ամրոյանը մայրության համահայկական տոնի առիթով շնորհավորական ինքնատիպ քայլ է արել՝ հանդես գալով նոր տեսահոլովակով։ Տեսահոլովակը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ հանդես են եկել հատուկ մարդիկ։

Երգը, որ վերնագրված է «Քո օրհնանքով», մայրական ներկայության գովերգում է։ Այնտեղ հանդես եկել մայրիկներ։ Մայրիկի կարգավիճակում հանդես է եկել Հասմիկ Կարապետյանը՝ իր տղայի հետ։ Տեսահոլովակում կարելի է տեսնել նաև տաղանդավոր երաժիշտ Դեր հովային ու նրա մայրիկին։

Տեսահոլովակի մեջ երևում են զինվորի մայրեր, մանկահասակ երեխաների երիտասարդ մայրիկներ, իսկ վերջում կարելի է տեսնել նաև երգչի՝ Սևակ Ամրոյանի մայրիկին, ով գրկախառնված իր տղայի հետ քայլում է։

Երգի հրապարակմանը կից Սևակ Ամրոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք իրենց մասնակցությունն են բերել երգի տեսահոլովակի ստեղծման գործում։ Սևակի ինքնատիպ ու հետաքրքիր ստեղծագործությունը նույնքան գեղեցիկ տեսահոլովակի հետ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 21 оценка, среднее 4.19 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: