Վաչե Ամարյանն ու Մերի Հակոբյանը երգ են ներկայացրել․ բաց չթողնեք

Մերի Հակոբյանին շատերը գիտեն որպես ինքնատիպ արտիստուհի, սակայն քչերը գիտեն, որ Մերին նաև լավ ձայն ունի ու երգում է։ Ահա Նահանգներ տեղափոխված Մերին այնտեղ համագործակցել է Վաչե Ամարյանի հետ՝ հանդես գալով դուետային կատարմամբ։

Մերին ու Վաչեն ներկայացրել են «Կարոտից խելագարվել եմ» դուետային ռոմանտիկ ու գեղեցիկ կատարումը։ Ստեղծագործության հեղինակը հանրահայտ երգահան Րաֆֆի Ալթունյանն է, որը վերջերս բազմաթիվ հիթային երգեր է հեղինակել։

Մերին ու Վաչեն հանդես են գալիս նաև երգին կից մատուցվող տեսահոլովակի մեջ, իսկ որպես դերասանուհի տեսահոլովակի մեջ հանդես է գալիս նաև Ագատա Բուժինսկայան։ Հասկանալի է, որ տեսահոլովակը նկարահանվել է Նահանգներում։

Ինքնատիպ լուծումներով աչքի ընկնող տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանը։ Մերիի և Վաչեի մատուցած գեղեցիկ, ռոմանտիկ ու մեղեդային ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև սեփական կարծիքը նյութի մեկնաբանությունների բաժնում։

Рейтинг
( 5 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: