Այսօր մեծն զորավար Անդրանիկ Օզանյանի հերթական տարեդարձն է։ Դեռ փոքրուց մենք սովորում ենք, որ զորավարը շապինգարահիսարցի է, որ մեծ ներդրում է ունեցել մեր ազգային ազատագրական գործի մեջ և այլ կարևոր մանրամասներ։
Այս բոլոր մանրամասնություններով հանդերձ պետք է հիշել, որ մեծ զորավար լինելով հանդերձ՝ Անդրանիկը նաև մեծ մտավորական էր, մտածող մարդ, ում մտահոգության տիրույթում ոչ միայն հայ ժողովրդի տարածքային ամբողջականության վերականգնումն էր, այլ նաև ապագայի, լուսավորության, զարգացման խնդիրները։
Քաջ գիտակցելով հանրային լայն շրջանակների փառաբանական վերաբերմունքն իր հանդեպ՝ նա հաճախ ասում էր, որ իր պատվին արձան կանգնեցնելու կարիք չկա, իսկ եթե մեծ ցանկություն կա պատվել իրեն, ապա թող այդ ցանկացողները վերականգնեն Առաքելոց վանքն ու այնտեղ ուսումնարան հիմնեն՝ կրթելով հայ զավակներին։
Իր կենդանության օրոք մեծ սեր վայելելուց զատ զորավարը հшլшծվում էր ոչ միայն արտաքին թշնшմու, այլ նաև ներքին թշնшմու կողմից։