Տարիները սահուն անց են կենում, իսկ Արսեն Սաֆարյանը շարունակում է մնալ երիտասարդական ռոմանտիկ երգերի կատարող, որը իր երգարվեստի սիրահարներին պարբերաբար նորանոր հաճելի ու գեղեցիկ ստեղծագործություններ է նվիրում։
Նա վերստին նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Այս աղջիկը ո՞վ է» ձևակերպմամբ։ Այս ստեղծագործության խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է երիտասարդ ու տաղանդավոր երգահաններից Ալթունյան Րաֆֆին։
Առհասարակ վերջին տարիներին հայկական երաժշտական աշխարհը շատ է հարստացել Րաֆֆի Ալթունյանի հեղինակած գործերով, որոնք հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ են։
Արսենի մատուցած նոր գործը տեսահոլովակի ուղեկցությամբ է ներկայացվում, որի ռեժիսորն ու մոնտաժողը Ծատինյան Վազգենն է։ Արսեն Սաֆարյանն իր նոր գործի ստեղծման համար հատուկ շնորհակալություն է հայտնում նաև Արթուր Զախտերյանին։
Ինչպես ակնառու է երգի յութուբյան հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններից, ստեղծագործությունը մեծ սիրով է ընդունվել Արսենի երկրպագուների կողմից։ Այն կարող եք ունկնդրել կցված նյութի մեջ։