Ներկայացվող յուրօրինակ տորթային տարբերակը հրաշալիորեն փոխարինում է մեզ հանրածանոթ «Նապոլեոնին» իր համային նուրբ հատկանիշներով:
Տորթը հավաքելու համար հարկավոր է.
Նախապես կրեմային խառնուրդը ստանալ, որն էլ պետք է եփել: Հավկիթի, վանիլի ու շաքարի խառնուրդին պարբերական խառնելու ընթացքում ավելացնում ենք սառը կաթը, օսլան և մյուս բաղադրիչենր, մասսան համասեռության բերում և եփում մինչ որոշակի թանձրության հասցնելը:
Կրակից հեռացնելով՝ դեռևս չսառած վիճակում ավելացնում ենք կարագը, խառնում ու թողնում սառելու:
Սառած, ալրոտած կարագը քերում ենք ալրային զանգվածի մեջ, մասսան խառնում, ավելացնում վանիլային և սովորական շաքարներ, խառնում ու բովում տաք թավայի մեջ մինչ գունափոխվելը: Կրակից վերցրած ու դեռևս տաք բովված փշրանքին ավելացնում ենք կոկոսի փշուրներ:
Համապատասխան տարա ենք նախապատրաստում՝ կաղապարով, որպեսզի մեջը հավաքենք մեր տորթը:
Նախ կրեմային ցանցով ենք պատում կաղապարային տարայի հատակը, ապա կրեմը հարթեցնելուց հետո վրան հավասարաչափ փշրանք տարածում:
Մինչ բաղադրիների վերջանալը քայլաշարը կրկնում ենք, իսկ տորթի արտաքին մակերեսը պատում ենք կաթնային շոկոլադի քերուկով: