Հանրաճանաչ արտիստներից Դմիտրին Վադիմ Խառատյանի որդին է, որը Տեխնիկական համալսարանի դասախոս է եղել և տեխնիկական գիտությունների թեկնածու։ Վադիմը համավարակի օրերին է հեռացել կյանքից։
Դմիտրիի ծնունդից մեկ տարի անց նրա հայրը բնակարան է ստանում Լիպեցկում, իսկ 1963-ին Խառատյանների ընտանիքը տեղափոխվում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաք։ Երբ Դմիտրին վեց տարեկան էր, նրա հայրը լքում է ընտանիքը։
Դմիտրիի մայրիկը՝ Սվետլանան, Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի պատգամավորների քաղաքային խորհրդի պատգամավորներից է եղել։ Ինքը՝ Դմիտրին, երկու անգամ է ամուսնացել։
Ամուսնացած ու մեկ աղջիկ ունեցած Դմիտրին նկարահանումներից մեկի հրապարակում հանդիպում է տասնիննամյա Մարիաննային ու սիրահարվում։ Նրանց շփումները ընտանեկան կյանքի են վերածվում։
Հետագայում Դմիտրին խոստովանում է, որ Մարիանան սկզբում բավականին ինքնահավան էր ու անմատչելի․ նրան շատերն էին սիրահետում, իսկ նա հաղթել էր տեղական գեղեցկության մրցույթներից ամենահեղինակավորում։
Երեսուն տարի միասին ապրող արտիստական այս զույգը մեկ որդի ունի, որն էլ իր հերթին ջերմ հարաբերություններ ունի Շվեդիայում ապրող քույրիկի հետ։