Հայկական ճարտարապետություն․ կարող եք գուշակել՝ ի՞նչ է կառուցվում

Հայկական ճարտարապետության ինքնատիպության մասին խոսվել ու բարձրաձայնվել է բազմիցս։ Հայկական ճարտարապետական նմուշները հաճախ բացառիկ կոթողներ են իրենցից ներկայացնում, իսկ որոշ կառույցներ իրենց ճարտարապետական լուծումներով մրցունակ են աշխարհի բացառիկ ճարտարապետական նմուշների հետ։

Իր ճարտարապետական բացառիկ ու հետաքրքիր լուծումներով աչքի ընկնող կառույցներից է Մոսկվա կինոթատրոնի շենքը։ Լուսանկարում պատկերված է «Մոսկվա» կինոթատրոնի պատի մի մասը Թումանյան փողոցի կողմից։

Հատկանշական է, որ նախկինում կառույցի առաջին հարկում եղել է հրուշակեղենի խանութ։ Կառույցի շրջանակը մոնոլիտ է, այն երեսապատված է տուֆով։ Իսկզբանե շենքն անվանել են «Կինո Մոսկվա», իսկ հիմա հայտնի է Մոսկվա կինոթատրոն անունով։

Հավելենք նաև, որ շինությունը կառուցվել է քանդված Պողոս Պետրոս անունով հայտնի եկեղեցու հիմքերի վրա։ Շենքի ճարտարապետներն են Տ. Երկանյանն ու Հ. Քոչարը։ Շենքի կառուցման մեկնարկը տրվել է 1935 թվականին, իսկ այն շահագործման է հանձնվել 1936 թվականի դեկտեմբերի 12-ին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: