Սաֆարյան Էլենը այս փուլում փորձում է իր հայրիկից անկախ դերասանական անուն ու անհատականություն ստեղծել։ Նա երջանիկ է, որ իր հայրիկը հենց Սաֆարյան Արսենն է, սակայն նա փորձում է առավելաբար ինքնուրույն կայանալ թատերական ասպարեզում։
Էլենի համար ինչ-որ չափով ցավալի ու վիրավորական է, որ շատերն իր հաջողությունները կապում են հայրիկի անվան հետ։ Նույնիսկ հայրն է երազում այն իրականության մասին, որ մարդիկ դստերը ճանաչեն որպես անհատականություն։
Էլենի համար բավականին դժվար է եղել թատերական ասպարեզում կայանալու մեկնարկը, քանի որ հայրն իսկզբանե առաջարկել է նաև այլ բարձրագույն կրթություն ստանալ, որը կարող է նրա համար լուրջ կարիերայի մեկնարկ լինել։
Ընդունվելով բուհ՝ Էլենը ուսումնառության ընթացքում հասկանում է, որ դա իրենը չէ, ինքը չի սիրում, չի էլ կարողանալու շատ լավ հանձնել քննությունները։ Էլենի անկեղծ պատմությունների մանրամասները կարող եք դիտել կցված նյութում։