Վահե Տեր-Մինասյանն իր գործընկեր տիկնոջ հետ դարձյալ մենկել է աշխատանքային գործուղման։ Այս անգամ նրանց աշխատանքային ուղղությունը Վիեննան է։ Նրանք այնտեղ մնալու են ևս հինգ օր։
Հատկանշական է, որ ամուսիններն աշխատանքից ազատ ժամանակահատվածում շրջում են տարածքում՝ ուսումնասիրելով տեղացիների՝ այս դեպքում եվրոպացիների կենցաղը, նիստ ու կացը։ Վահեին հատկապես գրավել է այն փաստը, որ Վիեննայում մեծ տեղ է հատկացվում քաղաքային այգիների գոյությանը։
Նա մի լուսանկար է հրապարակել Վիեննայի քաղաքային այգիներից մեկից՝ գրոտեսքային ոճով քննադատելով մեր՝ քաղաքային այգիները չկարևորող մտածողությունը և նրանց՝ այդքան այդ փաստը կարևորելու հանգամանքը։ Վահեն մասնավորապես գրել է հետևյալը․
«Էս եվրոպացիք լրիվ տհաս են։ Ընդամենը 1,7 մլն բնակչություն ունեցող Վիեննայում պարզվում է էս չտեսներն ունեն ավելի քան 850 քաղաքային այգիներ (պարկեր): Աչքիս էս դեբիլներին ոչ ոք չի պատմել փոշու ու կեղտոտ օդի օգտակարության մասին։ Մեղկ են»։