Ահա թե ում և ինչ լուսանկարով է շնորհավորել Թաթա Սիմոնյանը․ մանրամասներ

Հանրահայտ երգիչներից Թաթա Սիմոնյանն այն դեմքերից է, որ ունի ընկերների լայն շրջանակ և կարողանում է միանգամից ջերմ ընկերական հարաբերություններ հաստատել շատերի հետ։

Թաթայի ընկերներից շատերը հաճախ են առիթների դեպքում պատմում այն մասին, թե ինչպիսի նվիրված ընկեր է Թաթան և ինչպես է պատրաստակամորեն արձագանքում աջակցության անհրաժեշտության դեպքում։

Այսօր երգիչն իր հարթակում շնորհավորել է իր սիրելի ընկերներից մեկի՝ հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան տարեդարձը։ Նշենք, որ Արթուր Աբրահամն այսօր բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։

Արթուրը Երևանի պատվավոր քաղաքացի է։ Բռնցքամարտի ասպարեզում իր շարունակական հաջողությունների և հաղթանակների շնորհիվ նրան տվել են «Քինգ Արթուր»՝ «Թագավոր Արթուր» պատվանունը։

Արթուրը երկու անգամ է ընտանիք կազմել՝ յուրաքանչուր ամուսնությունից մեկական զավակ ունենալով։ Արթուրի ավագը տղա է, իսկ կրտսերը՝ աղջիկ։

Թաթա Սիմոնյանը տեղադրել է իր և Արթուրի համատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, Քինգ Արթուր»։ Լուսանկարում բռնցքամարտի և երգարվեստի լեգենդները միասին ճաշում են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: