Մարտիրոսյան Գարիկի ներդաշնակությամբ ու համերաշպության աչքի ընկնող ընտանիքը, գեղեցկուհի կինը շատերի համար են հետաքրքիր ու օրինակելի։ Ժաննային Գարիկը հանդիպել է Սոչիում, երբ հյուրախաղերի էր գնացել։ Այնտեղ նա իր ընկերների հետ հավաքույթ է ունեցել, որի շրջանակում էլ տեսել է Ժաննային։
Ժաննան Գարիկի ու նրա թիմակիցների երկրպագուներից է եղել։ Նրանք շփվել են, հետո հանգամանքների բերումով մի որոշ ժամանակահատված իրարից հեռու են գտնվել, ապա նորից միավորվել, բայց արդեն հիմնական ու մշտական միասնությամբ։
Ժաննան ազգությամբ հրեա է։ Նա կրթություն է ստացել Սոչիում, ունի իրավաբանի մասնագիտություն։ Ժաննայի համար կարևոր է ընտանիքի ներդաշնակ մթնոլորտը։ Նա խոստովանել է, որ Գարիկին տեսել է նախ իր երազում։ Այդպես է եղել նաև Ժաննայի մայրիկի հետ։
Մարտիրոսյան ընտանիքի առաջնեկն աղջիկ է, որին Ժասմին են անվանել ծնողները։ Ապա ունեցել են երկրորդ զավակին։ Գարիկի հյուրախաղերի մշտական ուղեկիցը նրա ընտանիքի անդամներն են։ Գարիկի ընտանիքի մասին՝ կից։