Ֆանտաստիկ պատմություն․ «Վարդանյաններն իրենց 30-ամյա գաղտնի աշխատանքային կարիերայի ընթացքում եղել են 100 երկրներում, ունեցել 3 ամուսնություն, երեքն էլ իրար հետ․․․»

Հասմիկ Խաչատրյանը գրում է․ «Սովետական միության ամենակազմակերպված ու ամենաանթերի հետախույզ զույգը` Գոհար և Գևորգ Վարդանյանները։ Գևորգն իր տասնամյակների կարիերայի ընթացքում չի ունեցել ոչ մի թերություն, չի կորցրել կապը ոչ մի ինֆորմատորի հետ, չի կորցրել ոչ մի գրործակալի։

Նրա կատարած գործն այնքան կատարյալ էր, որ միայն 2000 թվականին է բացահայտվել իր հետախուզական անցյալը, 76 տարեկանում։

Այս ամուսինների շնորհիվ է կայացել ու առանց որևիցե ոկրստի անցել Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի ներկայությամբ կոնֆերենցիները 1943 թվին, որի ժամանակ կազմակերպված դիվերuիան բացահայտեց Վարդանյանի հետախուզական խումբը։

Տասնամյակներ անց այս պատմությունը հիմք դարձավ, որ նկարահանվի «Թեհրան 43» կինոն, որի գլխավոր հերոսի կերպարի կերտման կոնսուլտանտը հենց ինքը` Վարդանյանն էր։

Վարդանյաններն իրենց 30-ամյա գաղտնի աշխատանքային կարիերայի ընթացքում եղել են 100 երկրներում, ունեցել 3 ամուսնություն, երեքն էլ իրար հետ։ Նրանց աշխատանքի մեծ մասը մինչ այժմ էլ գաղտնիության կոդի տակ է, բացահայտված է միայն շատ քիչ մասը հետախուզական աշխատանքի։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: