Խորեն Լևոնյանը խոսել է նորից ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, երեխաների դաստիարակության, սերունդների արժեհամակարգի և իրեն մտահոգող այլ հարցերի մասին

Ամենասիրված արտիստներից Խորեն Լևոնյանը այնքան էլ չի սիրում հարցազրույցներ տալ, քանզի վստահ է, որ այդ ժամանակ հիմնականում ստում են հարցազրույց տվողները։ Նա սեփական փորձառությամբ է դա փաստում։

Նա փորձում է հնարավորինս անկեղծ լինել, եթե ժամանակ առ ժամանակ համաձայնում է հարցազրույց տալ։ Արտիստը գտնում է, որ մենք ունեն հերոսներ, որոնց մասին չեն խոսում, կամ քիչ են խոսում, փոխարենը սիթքոմերն են ստեղծում ու սպառում՝ շեղելով մարդկանց ուշադրությունը։

Նա հենց այդ հանգամանքի մեջ է տեսնում մեր ներկայիս վիճակի ծանրության պատճառը։ Ի պատասխան նորից ընտանիք կազմելու և էլի երեխաներ ունենալու մասին հարցին՝ հայտնի արտիստը նշում է, որ այո՛, մտածում է, էլի երեխաներ ունենալը լավ գաղափար է։

Նա չի խուսափում սխալներից, նրան չի կանգնեցնում սխալվելու վախը, քանզի այդ պարագայում ոչինչ էլ չի ձեռնարկի, ոչինչ չի արվի։ Արտիստը ներկայումս Կապանում է, որ սահմանամերձ դարձած կապանցին իրեն մենակ չզգա։ Սիրված արտիստի մտահոգությունների մասին՝ կից։

Рейтинг
( 6 оценок, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: