Հրանտ Մաթևոսյանի մայրը, հարսին տեսնելով, ասել է՝ «Վա՜յ, ջանիդ մատաղ, էս ի՜նչ սիրուն աղջիկ ես». իսկ գիտե՞ք՝ ինչ էր ասել մեծ գրողի հայրը

Հրանտ Մաթևոսյանը, ինչպես հայտնի է, Ահնիձորցի է։ Նա սկզբնական կրթությունը հենց Ահնիձորում է ստացել, հետո սովորել է նախ Կիրովականի Մանկավարժական ինստիտուտում, ապա՝ Երևանի։

Այնուամենայնիվ ավարտական վկայական չի ստացել սկզբունքային հարցերի պատճառով։

Երևանի Մանկավարժականում Մաթևոսյանը հանդիպել է Վերգինե Մովիսիյանին, որն էլ պետք է դառնար իր կինը։ Երբ Հրանտը Վերգինեի մասին պատմել է ծնողներին, նրանք փոքր-ինչ նեղսրտել են, քանի որ գյուղում Հրանտի համար հավանած աղջիկ ունեին։

Առաջին անգամ Վերգինեին տեսնելով՝ Հրանտի մայրն իր հիացմունքն է արտահայտել նրա գեղեցկության առիթով, իսկ հայրը հարցրել է, թե քաղաքում հաց ու պանիր կերած աղջիկ չկա՞ր արդյոք՝ ակնարկելով Վերգինեի նիհարությունը։

Հրանտը և Վերգինեն երկու զավակ են լույս աշխարհ բերում՝ Դավիթ և Շողեր Մաթևոսյաններին, որոնք երկուսն էլ մինչ օրս ապրում ու գործում են ի նպաստ Հայաստանի, հայկական մշակույթի ու պետականության զարգացման։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: