Սոնայի ցնցող կատարումը ռուսական բեմում. փառահեղ ելույթ

Դեռևս փոքր տարիքից հայկական բեմերում իր հզոր ու հրաշալի ելույթներով փայլող Սոնա Ռուբենյանը ժամանակին իր փառահեղ ու չքնաղ ելույթով փայլել է նաև ռուսական բեմին՝ զարմացնելով ու հիացնելով ռուս հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին:

Հայաստանը ներկայացնող Սոնան, մասնակցելով ժամանակին տարածաշրջանում բավականին հանրահայտ ու հեղինակավոր ռուսական մրցույթներից մեկին՝ «Նոր ալիք» կոչվող մրցութային նախագծին, լավագույնս է հանդես գալիս:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նա կատարում է հայկական հայտնի երգ՝ «Կարոտ» վերանգրով: Նրա հայերեն կատարումը մեծ ոգևորությամբ է ընդունվում ունկնդիրների կողմից, իսկ ժյուրիի անդամ հանդիսացող բոլոր երաժիշտները երգչուհու կատարումը գնահատում են սահմանված առավելագույն միավորներով:

Այժմ Սոնան կատարելագործել է իր կատարողական փայլուն կարողությունները՝ դառնալով ոլորտի լավագույն ներկայացուցիչներից մեկը:

Նրա ձայնային տվյալներն աննկատ չեն մնացել: Նա իր պրոֆեսիոնալ մասնակցությամբ զարդարում է ժամանակակից գրեթե բոլոր երաժշտական միջոցառումներն ու նախագծերը:

Սոնայի փառահեղ ելույթը կարող եք վայելել ստորև կցված տեսանյութում:

Рейтинг
( 11 оценок, среднее 4.73 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: