Սեդրակյան Մարգարի անունը՝ որպես անկրկնելի կոնյակագործ, տարածված է ամբողջ աշխարհով մեկ։ Նա մասին բազմաթիվ հավանական ու անհավանական պատմություններ են պատմվում, որոնք կապված են համաշխարհային առաջնորդների հետ։
Մարգարը ծնունդով Վանից էր։ Նա այնքան էր կապված ր արմատներին, որ իր դստերը ծննդավայրի անունով Վանուհի է անվանակոչել։ Նա ստեղծել է մոտ տասներկու հայկական կոնյակների տեսակներ, որոնք անկրկնելի են ու համեղ։
Մարգարի պատրաստած կոնյակների գաղտնիքը ոչ մեկը չգիտի։ Երբ տարբեր վայրերից կոնյակագործներ էին գալիս համտեսների, փորձում էին կրկնօրինակել Մարգարի՝ կոնյակ պատրաստելու ձևը, սակայն ոչ մեկի մոտ չէր ստացվում նույն որակն ու համը։
Մարգարն իր տեխնոլոգիական գաղտնիքները միան ամենավստահելի հատուկենտ աշակերտների է պատմել։ Նա պատրաստած կոնյակը համտեսելով՝ Բ․ Պաստեռնակը գրել է, որ կոնյակը խոսում է հենց հայերեն։ Չերչիլն էլ առանց Մարգարի կոնյակների չէր կարողանում առհասարակ հաց ուտել։