Հայտնի Բարբի տիկնիկին նմանվելու համար Շվեդիայում բնակվող Սթեֆանի Մյուլիկը բազում պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որոնցից առաջինն արել է 13 տարեկանում։ Ի դեպ, մայրն աջակցել է դստերը՝ Բարբիին նմանվելու ձգտման մեջ և ինքն է տարել դստերը շուրթերը մեծացնելու միջամտությանը։
Հիմա Սթեֆանին 19 տարեկան է։ Նա չի հրաժարվել Բարբի դառնալու մտքից և անընդհատ փոխում է արտաքինը։ Նա արդեն հասցրել է բազում վիրահատություններ անել՝ փոխել է քթի ձևը, մեծացրել է կուրծքը, փոխել է դեմքի ոսկորների կառուցվածքը։
Դրանք, հավանաբար, բոլոր վիրահատությունները չեն։ Աղջիկը չի խոստովանել, որ հեռացրել է ներքևի կողերը՝ որպեսզի կոնքն ավելի բարակ լինի։ Նա նաև չի նշել, որ մեծացրել է հետույքը։
Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում աղջիկը 15 հազար ԱՄՆ դոլար է ծախսում վիրահատությունների համար։ Աղջիկը գումար է աշխատում թարթիչների լիցք անելով։
Նա նաև գովազդում է «Be a Bimbo» հագուստը։