Զարուհի Բաբայանը քովիդի համաճարակին մեծ անձնական կnրուստ ունեցավ։ Կյանքից նրա սիրելի մայրիկը հեռացավ։ Զարուհին այդ անձնական մեծ կսկիծի մասին հանրայնորեն չի խոսում, սակայն իր հույզերն ու ապրումները ներկայացրել է նոր երգի մեջ։
Զարուհու ներկայացրած նոր գnրծը վերնագրված է «Մամ ջան»։ Երգի խոսքերը գրել է Գրիգորյան Գոհարը, իսկ երաժշտությունը հեղինակել է Շուշանիկ Գևորգյանը։ Վահան Նահապետյանը զբաղվել է երգի գործիքավորմամբ։
Երգի յութուբյան հրապարակման տակ գրված է, որ ստեղծագործությունը նվիրվում է Անահիտ Գրիգորյան-Շալունցին։ Այն արտահայտում է նաև Զարուհու սիրո ու կարոտի անափ զգացմունքներն ուղղված կյանքից անժամանակ հեռացած իր մայրիկին։
Զարուհու ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել վարը։ Այն արդեն հասցրել է դիպչել շատերի սրտերին՝ արժանանալով բավականին ջերմ ու սիրառատ արձագանքների, քանի որ շատերի սրտից կարող է բխել այնպիսի զգացմունք, որն արտահայտված է երգում։