Եվա Զոհրաբյանը` հոր uպանության, վրեժի զգացողությունը հաղթահարելու, ամուսնու սիրո մասին

Զոհրաբյան Եվան առաջին անգամ խոսել է նեղ անձնական թեմաների մասին բավականին բաց ու անկեղծ։ Եվայի հայրը մահացել է, սակայն Եվան մինչ օրս էլ նրան կարողանում է իր կողքին զգալ ու նրանից ուժ ստանալ։

Եվան հորն ընդհանրապես չի տեսել։ Նա մի քանի ամսական է եղել, երբ հայրը մահացել է։ Նրա հորը uպանել են։ Հոր մահվան պատճառը Եվան նախանձն է համարում՝ օրինակ բերելով գրական ստեղծագործությունների նման օրինակներ։

Եվան խոստովանում է, որ մանուց դժվարությունները մայրիկի օգնությամբ է հաղթահարել, քանի որ հակառակ դեպքում նա չէր վստահելու ոչ մեկին և չէր ունենալու ընկերներ։ Եվան հիանում է իր մայրիկի ամրությամբ։

Նա միշտ ասել է, որ ինքն ունենալու է մեկ ընկեր, որն էլ լինելու է իր ամուսինը։ Այդպես էլ եղել է։ Եվայի ներկայիս ամուսինը նրա մանկության ընկերն է եղել։

Եվայի ամուսինը կիսով չափ բուլղարացի է։ Եվան նրան նայելիս հայրական ուժ և սատարում է նաև զգում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: