Ֆլորա Մարտիրոսյանը հայ երգարվեստի չխամրող աստղերից է, որի կատարումները մինչ օրս էլ ու դեռ երկար սիրված ու պահանջված են։ Ֆլորա Մարտիորսյանի կերպարը սիրելի է շատերի համար։
Ֆլորան ծնունդով գյումրեցի է, նախկին լենինականցի։ Նա լույս աշխարհ է եկել մարզիկի ընտանիքում։ Սպորտսմեն հայրը և տնային տնտեսուհի մայրը լույս աշխարհ են բերել չորս զավակների՝ երկու աղջիկ ու երկու տղա։
Ֆլորան ընտանիքի կրտսերն է եղել։ Նա երաժշտական կրթությունը նախ Գյումրիում գտնվող Արմեն Տիգրանյանի անունը կրող երաժշտական դպրոցում է ստացել, ապա Երևանում՝ Կոնսերվատորիայում։
Ֆլորայի մայրը ևս լավ ձայն է ունեցել։ Նա հենց մայրիկից է իր վոկալային փայլուն տվյալները ժառանգել։ Ֆլորան ընտանիք է կազմել Գևորգյան Հրահատի հետ, որը մասնագիտությամբ լրագրող է։ Նրանք հիմնականում Ամերիկայում են ապրել։
Այնտեղ Ֆլորան շարունակել է զբաղվել երաժշտությամբ՝ զուգահեռ ծավալելով նաև հասարակական գործունեություն։ Երգչուհին արդեն տասնմեկ տարի է, ինչ մեզ հետ չի։