«Չգիտեմ ում նկարածն ա, մերսի շատ»․ Սոս Ջանիբեկյանին թաքուն նկարահանել են

Սոս Ջանիբեկյանը հաճախ է անծանոթ անձանցից, անցորդներից տեսանյութեր ստանում, որոնցում ինքն է տարբեր իրավիճակներում։ Արտիստին նկատելով՝ շատերը սկսում են նրան թաքուն նկարահանել՝ ստանալով հետաքրքիր կադրեր։

Հետո այդ կադրերն ուղարկվում են դերասանին, որն էլ մեծ սիրով դրանք տեղադրում է իր հարթակում՝ շնորհակալություն հայտնելով նկարահանողին ուշադրության և հաճելի դրվագներ անմահացնելու համար։

Սոսին ուղարկված և նրա հանրայնացրած կադրերից երևում է, որ արտիստը շատ է սիրում ժամանակ անցկացնել իր դստրիկի հետ։ Նրանց համատեղ անցկացրած ժամանցը հետաքրքիր է ու կրեատիվ։

Սոսը սիրում է ոչ միայն հոգ տանել իր աղջկա մասին, այլ նաև նրա հետ ընկերություն անել, ինչի շնորհիվ էլ, ինչպես երևում է, հոր և դստեր միջև ձևավորվել են ջերմ, ընկերական հարաբերություններ։ Դերասանը այդ ջերմ շփումներից մեկը պատկերող պատահական նկարահանված կադրեր է տեղադրել։

Կադրերին կից Սոսը գրել է․ «Չգիտեմ ում նկարածն ա, մերսի շատ»։ Կադրերը՝ ստորև։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: