Արտյոմ Երկանյանի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ հայտնի հաղորդավարի զավակները բազմատաղանդ են ու շնորհալի։ Նա տարբեր առիթներով հպարտորեն ներկայացնում է իր որդուն ու դստերը, որոնք արդեն բավականին չափահաս են։
Արտյոմի հերթական հրապարակումը նրա տղայի՝ Լևոնի մասին է։ Արտյոմը տեղադրել է իր տղայի մասնակցությամբ տեսանյութ՝ մեկնաբանելով այն։ Տեսանյութին կից արված մեկնաբանությունից երևում է, որ Արտյոմի տղան ելույթ է ունեցել համերգի ժամանակ։
Դժվար չէ նկատել, որ Լևոն Երկանյանը բավականին լավ ձայնային տվյալներ և երաժշտական ինքնատիպ ընկալում ունի։ Արտյոմն իր տեսադրած տեսանյութին կից գրել է մասնավորապես հետևյալը․
«Որդուս կատարումը TUMO-ի «Zrangi» խմբի հետ Դիլիջանի համերգում ինձ ստիպեց հավատալ, որ իրենից կարող է լավ երաժիշտ դուրս գալ։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք»։
Արտյոմի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ հայտնելով նաև ձեր կարծիքը։